‘Թուրքիայում 176 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել’

1247

Ստամբուլի դատախազությունը  Թուրքիայում արգելված «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO)» հետ կապերի մեջ կասկածվող176 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել։ Այդ մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

Կասկածյալների թվում կան բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ մի գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր, յոթ կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ։ Այժմ ուժայինները նրանց ձերբակալման գոծողություններ են իրականացնում։

Անկարան FETO-ին մեղադրում է 2016 թ․ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, որի ընթացքում զոհվեց 250 մարդ, 2 հազարից ավելին վիրավորվեցին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել զենքի մատակարարումը Թայվանին’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգի իշխանություններ․ «Արտահանձնման վերաբերյալ օրենքը կենսունակ չէ»’