‘Թուրքիայում FETO-ի գործով 42 զինվորականների ձերբակալման օրդեր է տրվել’

929

Իզմիրի գլխավոր դատախազությունը 42 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել, որոնք կասկածվում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեջ:

Ինչպես երեքշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը, ձերբակալվածներից 28-ը թուրքական բանակի գործող զինծառայողներ են:

Ձերբակալությունները միաժամանակ սկսվել են առավոտյան Իզմիրում և Թուրքիայի այլ քաղաքներում, որտեղ բնակվել են կասկածյալները: Նշվում է, որ հետախուզվող անձանցից ոմանք մշտապես կապեր են պահպանել FETO-ի ներքին իմամների հետ, որոնք զբաղվել են հավաքագրված զինվորականների և խմբավորման՝ բանակային կառույցներից դուրս գտնվող բջիջների միջև կապերի համակարգմամբ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք 249 անձի. Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների համար’
Հաջորդ հոդվածը‘Կադրային հարցեր ԵՄ-ում’