‘Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով առաջատար է ‘

780

Թուրքիան ազատազրկված լրագրողների թվաքանակով առաջատար է, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Լրագրողների իրավունքների պաշտպանության նյու-յորքյան կոմիտեին: Ըստ կազմակերպության տվյալների, անցնող տարվա ընթացքում Թուրքիայում 49 լրագրողներ են հայտնվել անազատության մեջ: Նրանց թվում նաեւ քրդեր կան: Նրանց մեծ մասը բանտում է հայտնվել հակակառավարական խռովություն կազմակերպելու մեղադրանքով:

Թուրքական իշխանությունները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանել Կոմիտեի հայտարարությունը: Կազմակերպության նախորդ զեկույցներւ հրապարակումից հետո պաշտոնական Անկարան հայտարարել է, որ իրավապաշտպանների ներկակացրած թվերը խիստ չափազանցված են: 

Այս ցուցանիշով երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են համապատասխանաբար Իրանը (45) եւ Չինաստանը (32): Այս պահին աշխարհում ընդհանուր առմամբ ազատազրկման վայրերում են գտնվում ավելի քան 230 լրագրողներ: Սա 1990-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

27 երկրներ ընդգրկող ցուցակում հայտնվել են նաեւ, մասնավորապես, Սիրիան, որտեղ 15 լրագրողներ են պահվում անազատության մեջ, Վիետնամը (14), Ուզբեկստանը (4), Իսրայելը (3), Ադրբեջանը, Ղըրղըզստանը, Իտալիան (1-ական) եւ այլ երկրներ:

Լուսանկարը՝ AFP-ի

Նախորդ հոդվածը‘Միձեռնանի մարզիկը հաղթում է խառը մենամարտերում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հայաստանում կարող է ռադիոլոկացիոն կայան կառուցվել ‘