‘Թուրքիան ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ կտրամադրի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’

1029

Թուրքիան և ԱՄՆ-ը կշարունակեն համատեղ աշխատանքն ընդդեմ ահաբեկչության: Ըստ լրատվամիջողների՝ այս թեման է արծարծվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների ընթացքում:

Էրդողանն ու Քերին քննարկել են Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետության» գրոհայիններին դիմակայելու վերաբերյալ հարցեր՝ ահաբեկչական խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի կողմից ինտենսիվ ավիահարվածներ հասցնելու համատեքստում:

Թուրքիան ռազմական գործողություններում ակտիվ մասնակցություն չի նախատեսում, սակայն կհամագործակցի ԱՄՆ-ի հետ «հետախուզական տվյալներ փոխանցելու, սիրիական ընդդիմությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերում», փոխանցում է ИТАР-ТАСС-ը

Նախորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին (9 հոկտեմբերի, 1990 թ.)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է’