‘Թուրքիան ԱՄՆ-ից այլընտրանքային պլան է պահանջում Սիրիայի վերաբերյալ’

901

Անկարայից ստացված տեղեկությունների համաձայն՝  թուրքական ղեկավարությունը ԱՄՆ կառավարությունից պահանջել է գործողությունների այլընտրանքային պլան մշակել՝ այն դեպքում, եթե  Ասադը  հրաժարվի ազնվորեն կատարել քիմիական զինանոցը ոչնչացնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Թուրքական մամուլը հաղորդում է, որ թուրքական ղեկավարությունը զգուշանում է նրանից, թե սիրիական վարչակարգը  կօգտվի ռուսաստանա-ամերիկյան ձեռք բերված  պայմանավորվածությունից, որպեսզի «շարունակի սիրիացիների ցեղասպանությունը»: Հաղորդագրության մեջ ասվում է. «Սկսված գործընթացն Ասադին շատ ժամանակ է տալիս: Գործարքը պետք է ավելի բաց լինի, իսկ  պայմանները խախտելու դեպքում պատժամիջոցները՝ հստակ և խիստ»:

Թուրքիայի դիրքորոշումն այսօր ամերիկացիներին կներկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Փարիզում ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Հակակառավարական ցույցեր Թուրքիայում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ 3-րդ նստաշրջանում Կոնգրեսի խմբակցության հեղինակած ոչ մի օրինագիծ չի ընդունվել’