Թուրքիան անարդար է համարում ռազմական համագործակցության սահմանափակումները ՆԱՏՕ-ում

278

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան պաշտպանական ոլորտում համագործակցության «անարդար սահմանափակումներ» է նկատում ՆԱՏՕ-ում որոշ դաշնակիցների կողմից։

«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է համագործակցությունը դաշնակիցների հետ։ Բայց, ցավոք, երբեմն մենք բախվում ենք պաշտպանական ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների մեր որոշ դաշնակիցների կողմից։ Եվ դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա։ Հուսով ենք, որ բոլոր սահմանափակումները կչեղարկվեն»,- ասել է նախարարը Il Messanggero թերթին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է իր երկրի դերը ահաբեկչության դեմ պայքարում, որի համար Անկարան «մտադիր չէ թույլտվություն խնդրել ոչ մեկից»։ Նախարարը հիշեցրել է սիրիացի ժողովրդին Թուրքիայի ցուցաբերած օգնության և Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստական ընդունելու մասին։ «Մենք խնդրում ենք հաշվի առնել, որ որպես ՆԱՏՕ-ի  գծով դաշնակից՝ Թուրքիան վերջին պատվարն է, որը Եվրոպան պաշտպանում է ահաբեկիչների ու փախստականների հոսքերից»,- նշել է թուրք նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաստատել են ռուսական դպրոցներն էստոներեն կրթության փոխադրելու ծրագիրը
Հաջորդ հոդվածըՆախագահ Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում. Արման Մուսինյան