Թուրքիան «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում մտադիր չէ շտապել

440

Թուրքիան չի շտապի ճանաչել «Թալիբանի» կառավարությունն Աֆղանստանում, այն պետք է ընդգրկի տարբեր քաղաքական ուժեր, հայտարարել է թուրքական ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Արդյո՞ք Թուրքիան կճանաչի «Թալիբանը»։ Եկեք հապշտապ որոշումներ չկայացնենք։ Հարկավոր է, որ կառավարություն ձևավորվի, որը կարող է հաղթահարել ճգնաժամը, թույլ չտալ, որ երկիրը գլորվի քաղաքացիական պատերազմի մեջ։ Դրա համար հարկավոր է ինկլյուզիվ կառավարություն, որը կներառի քաղաքական բոլոր ուժերին և բնակչության բոլոր խավերին՝ չմոռանալով կանանց։ Եվ որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի «Թալիբանը», հարկավոր է ապահովել նման կառավարության ձևավորումը»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

Ըստ Չավուշօղլուի՝ «Աֆղանստանի կառավարության այն անդամների շարքում, ովքեր ներկայացվել են աշխարհին, միայն «Թալիբանի» ներկայացուցիչներ են։ Մենք մտադիր չենք ձևավորելու նրանց կառավարությունը, սակայն մեր գաղափարները կներկայացնենք «Թալիբանին»։ Կհետևենք և կգործենք ըստ իրավիճակի, առայժմ այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենք»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Թալիբան» շարժումը կադրային զինվորականների կարիք ունի
Հաջորդ հոդվածըԿարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ