‘Թուրքիան իսկապես կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ն.Մամեդով’

1143

Թուրքիան իսկապես կարող է օգնել Ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը, հենց այդ պատճառով էլ Հայաստանը չի ցանկանում, որ այն  ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խումբ:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ATV հեռուստաալիքի եթերում՝ անդրադառնալով  թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի Ադրբեջան կատարվելիք այցին  և հավելել. «Հայկական կողմը երբեք չի համաձայնվել Թուրքիայի և Մինսկի խմբի համագործակցության հավանականության հետ, և երբեք էլ չի համաձայնվի: Սա ակնհայտ է, քանի որ հայերը պատրվակ են փնտրում օկուպացված տարածքների վերադարձման հարցը ձգձգելու համար»:

Մամեդովը նաև նշել է, որ հայկական կողմը չի ուզում հասկանալ, որ ժամանակի ընթացքում շատ ավելին է կորցնում և վերջին կետը այց հարցում լինելու է ադրբեջանական հողերի վերադարձը:

Նախորդ հոդվածը‘Ի հիշատակ իրենց որդու ստեղծեցին հիմնադրամ և օգնում են ահաբեկչությունից տուժած ընտանիքներին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում’