Թուրքիան իր միջազգային անվանումը պաշտոնապես փոխել է Türkiye-ի

588

Այսուհետև Թուրքիան ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում այնպես կանվանվի, ինչպես թուրքերն իրենք են այն կոչում՝ Türkiye (Թյուրքիե)։ ՄԱԿ-ը հավանություն է տվել Թուրքիայի միջնորդությանը՝ երկրի ինքնավանումը գրանցել որպես պաշտոնական անվանում։

Երկրի անվանափոխության գործընթացը միջազգային ասպարեզում անցյալ տարեվերջին նախաձեռնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները ամենալավն արտահայտում է Türkiye բառը»,- ասել է Էրդողանը անցյալ տարվա դեկտեմբերին։

Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունն իր անգլիալեզու հեռարձակումներում Turkey-ը փոխարինել է Türkiye-ով դեռ անցյալ տարի, անվանափոխության գործընթացի մեկնարկից անմիջապես հետո։ Որպես անվանափոխման փաստարկներից մեկը՝ հեռուստաընկերությունը նշել էր այն փաստը, որ անգլերենում «turkey»-ը նշանակում է նաև «հնդկահավ»՝ մի թռչուն, որն ավանդաբար մատուցվում է Ծննդյան տոների սեղանին։

Բացի այդ, անգլերենի Քեմբրիջյան բառարանի համաձայն՝ «turkey» բառի փոխաբերական իմաստներից են՝ հիմար, անհաջողակ, դմբո։

Թուրքիայում ոմանք պաշտպանում են այս անվանափոխությունը, բայց շատերն էլ հայհոյում են իշխանություններին՝ համարելով, որ Էրդողանը պարզապես ջանում է  եկող տարվա ընտրություններից առաջ ժողովրդի ուշադրությունը շեղել տնտեսական ճգնաժամից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԽուան Մատան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
Հաջորդ հոդվածըՀայաստան — Իռլանդիա հանդիպման մրցավարները