‘Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Մալի’

805

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Մալի կատարելիք այցելություններից, իսկ այդ երկրում գտնվողներին՝ վերադառնալ հայրենիք, Trend-ի փոխանցմամբ՝ այսօր հաղորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքը:

Իսլամիստները, որոնց Մալիի իշխանությունները մեղադրում են «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ, արդեն մի քանի ամիս է՝ վերահսկում են երկրի հյուսիսը, սակայն վերջին շաբաթներին գրոհայիններն սկսել են հարձակումներ գործել դեպի հարավ և նոր տարածքներ գրավել: Մալիի իշխանությունները, որոնք չեն կարողանում իսլամիստների հարցերը միայնակ լուծել, օգնության խնդրանքով դիմել են Ֆրանսիային: Ներկայումս Մալիի զինված ուժերը, Ֆրանսիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են վարում ընդդեմ իսլամիստական բազմամարդ խմբավորումների: 

Նախորդ հոդվածը‘Մարադոնան ցանկանում է հեռանալ ֆուտբոլային աշխարհից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի կրթական հաստատություններում նորից կրակոցներ են հնչել’