‘Թուրքիան խստացնում է ահաբեկչությունը ֆինանսավորող անձանց պատիժը’

779

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել երկրում ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող անձանց քրեական պատիժը խստացնելու վերաբերյալ, հաղորդում է Sabah թերթը: Օրինագծի համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությանը կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձանց համար կսահմանվի 5-10 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գործող Քրդստանի բանվորական կուսակցությունը, որը պահանջում է ստեղծել անկախ քրդական պետություն, և որի հետ հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի ու 40 հազարից ավելի կյանք է արժեցել,  ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նախորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. Ռոբենն ինքն է իրեն նման դրության մեջ գցել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսայի» հատուկ տեսանյութը՝ Մեսիի մասին’