Թուրքիան մինչև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը կարող է հավանություն տալ դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ գործի ընթացքը կախված կլինի Ստոկհոլմից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ երկրի խորհրդարանը սկսել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու գործընթացի վավերացումը։ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ Էրդողանի ստորագրած արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թ․ մայիսի 17-ին դիմել են Հյուսիսատլանտյան դաշինք ընդունվելու համար, այն մինչ օրս հայտը չեն վավերացրել 30 երկրներից ընդամենը երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան։ Բուդապեշտը և Անկարան առայժմ հայտարարել էին, որ պատրաստ են վավերացնել Ֆինլանդիայի, բայց ոչ Շվեդիայի հայտը։
Փոխանցում է tass.ru-ն։