‘Թուրքիան Կիպրոսի հյուսիսում նավթ է փնտրում’

1026

Թուրքիան շարունակում է նավթի որոնման երկրաբանա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Կիպրոսի տարածքում: «Անադոլու»  գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքով, հորատման աշխատանքներն այժմ իրականացվում են ցամաքի վրա, որից հետո դրանք կշարունակվեն ծովում: Վերջին շրջանում Թուրքիան ակտիվացրել է նավթագազային սեփական ռեսուրսների որոնման աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնել էներգակիրների արտասահմանյան ներկրումներից իր կախվածությունը: Ըստ «Անադոլուի»՝ Սեւ ծովի հարավային ափին գտնվող Սինոպի շրջանում վերջերս իրականացրած հետախուզությունը դրական արդյունք չի տվել:

Կիպրոսի ցամաքային եւ ծովային տարածքում Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության հետ համատեղ հորատումների մասին այս տարվա գարնանը տարածված տեղեկատվությունը զգալիորեն սրեց Կիպրոսի հանրապետության եւ Հունաստանի միջեւ Թուրքիայի հարաբերությունները:  

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդն Ալիեւին հորդորել է վերականգնել Հայաստանի վստահությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորը Արցախում խոստացել է Սաֆարովի հարցը բարձրացնել ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում’