‘Թուրքիան կստեղծի եվրոգոտու մրցակից՝ լիրայի գոտի ‘

855

Թուրքիան մտադիր է նոր արտարժույթային գոտի ստեղծել, որը կծառայի որպես եվրոգոտու այլընտրանք և կաշխատի լիրայով (թուրքական դրամը): Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր բեռլինյան պաշտոնական այցի շրջանակներում, փոխանցում է mignews.ru-ն:

«Բազմաթիվ եվրոպական երկրներ չեն միացել եվրոգոտուն, և նրանց տնտեսությունը բավականին կայուն է: Դրա վառ օրինակն է Բրիտանիան: Բրիտանացիները մեզ խորհուրդ են տվել լիրայի գոտի ստեղծել»,- ասել է թուրք վարչապետը և հավելել, որ իր երկիրը շատ է մտորել այց հարցի շուրջ:

Էրդողանը նաև նշել է, որ Եվրոպան պիտի անհապաղ վերանայի իր արտարժույթային քաղաքականությունը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ղեկավարներից մեկը մերժել է «Սիթիի» առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում ‘