Թուրքիան կվերսկսի Միջերկրական ծովում գազի հանքավայրերի հետախուզությունը

314

Թուրքիան կվերսկսի Արևելյան Միջերկրականում բնական գազի հանքավայրերի հետախուզությունը։ Հիմա նրա համար առաջնահերթ է գազի արդյունահանումը Սև ծովում, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

«Մենք Միջերկրական ծովը չենք անտեսում, մենք կրկին այնտեղ կզննենք, սակայն ներկայումս մեզ համար գերակա է Սև ծովը»,- ասել է նախարարը Milliyet թերթի հետ զրույցում։

Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավարը նշել է, որ սևծովյան հանքավայրերից գազ արդյունահանելու աշխատանքների առաջնահերթությունը բխում է բնական գազի հարցում իր երկրի արտաքին կախվածությունը նվազեցնելու ցանկությունից։

«Ներկա պահին մենք 99 %-ով արտաքին կախվածություն ունենք բնական գազի հարցում»,- նշել է Դոնմեզը։

Թուրք նախարարի խոսքով՝ գազը կարող է արդյունահանվել Միջերկրական ծովում Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում, հնարավոր է դրա առաքումը Եվրոպա՝ այլ երկրների հետ համատեղ։ «Դա կարող են լինել Իսրայելը և Եգիպտոսը։ Եթե դա տնտեսապես շահավետ լինի, ինչո՞ւ Թուրքիայի տարածքով չմատակարարել գազը»,- հավելել է Դոնմեզը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿոշտա․ Ուկրաինային շատ ավելի պետք է օգնություն, քան ԵՄ թեկնածուի կարգավիճակ
Հաջորդ հոդվածըՀայաստան — Շոտլանդիա հանդիպման մրցավարները