‘Թուրքիան հերքել է սիրիացի փախստականներին գնդակահարելու մասին լուրերը’

1173

Սիրիայի սահմանակից Շանլիուֆրա նահանգի վարչակազմում հերքել են այն լուրերը, թե Թուրքիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները գնդակահարում են սիրիացի փախստականներին: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին:

«Դա կատարյալ ապատեղեկատվություն է: Թուրք զինվորականները երբեք և ոչ մի դեպքում չեն կրակի փախստականների վրա: Թուրքիան ավելի քան 2,7 մլն սիրիացի փախստական է ընդունել, և այդ պարագայում նման մեղադրանքներն անբարոյական են»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Times թերթը գրել էր, թե թուրք սահմանապահները վերջին չորս ամիսների ընթացքում Սիրիայի սահմանին մահացու վնասվածքներ են հասցրել  16 փախստականի: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կենտրոնում ‘