‘Թուրքիան հրաժարվել է արտահանձնել մահվան դատապարտված Իրաքի փոխնախագահին’

1237

Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է Իրաքին արտահանձնել այդ երկրի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին, որը հայրենիքում դատապարտվել է մահապատժի:

«Մենք կթույլատրենք ալ-Հաշեմիին ազատ գտնվել Թուրքիայի տարածքում ինչքան-որ նա կցանկանա: Մենք նրան չենք արտահանձնի», — հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետի խոսքերով,  Հաշեմին սունիթ է և ինքն էլ է շատ բարեկամներ կորցրել հակամարտության ժամանակ և պարզապես չէր կարող կատարել այն հանցագործությունները, որոնց մեջ իրեն մեղադրում են:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ դեկտեմբերին Իրաքի փոխնախագահը մեղադրվել էր «մահվան ջոկատներ» ստեղծելու և շիիթաքան բնակրությունը ոչնչացնելու մեջ, սակայն նրան հաջողվել էր փախչել Բաղդադից: Հետագայում Իրաքի դատարանը ալ-Հաշեմիին հեռակա կարգով մահապատժ է դատապարտել:

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհային խոշոր պատահար Ֆրանսիայում’