Թուրքիան միակ երկիրն է, որ պայքարում է պատերազմն Ուկրաինայում դադարեցնելու համար

311

Թուրքիան խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում և ջանք չի խնայում հակամարտության երկու կողմերի հետ բանակցելու հարցում։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահին կից Արտաքին և պաշտպանության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին «Извесия»-ին տված հարցազրույցում։

«Մենք՝ թուրքական կողմը, միայն խաղաղություն ենք ցանկանում այդ տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը ձգձգվի, միշտ էլ հանդես ենք եկել դրա դեմ։ Բայց հակամարտությունն արդեն ընթանում է, և այստեղ իմաստ չունի որևէ մեկին մեղադրել։ Միակ երկիրը, որն իսկապես պայքարում է հանուն նրա, որ հակամարտությունը դադարի, Թուրքիան է։ Բոլորն են դա տեսնում։ Ոչ ոք չի տեսնում, որ Արևմուտքը հիմա իսկապես ջանքեր է գործադրում հակամարտությունը կարգավորելու համար։ Իսկ Թուրքիան իսկապես ուժերը չի խնայում թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի հետ բանակցելու՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ Դա արդեն ամբողջ աշխարհն է տեսնում»,- ասել է Սաֆին։

Թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը դրական արդյունքների կհասնի բանակցային փուլում, և հավելել է, որ «ուկրաինացի ժողովուրդը և ռուս ժողովուրդը՝ նրանք բոլորը մեր հարևաններն են, մեր եղբայրները։ Ուստի մենք վշտացած ենք և ուզում ենք, որ դա դադարի, մենք ամեն ինչ անում ենք դրա համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔվինսլենդը Ավստրալիայի երկրորդ նահանգն է, որ արգելում է նացիստական սիմվոլիկան
Հաջորդ հոդվածըԿուբայի նախագահը տեղեկացրել է, որ չի մասնակցի Ամերիկաների գագաթնաժողովին