‘Թուրքիան Մոսկվայի նկատմամբ որևէ պահանջ չունի’

926

Թուրքիան Մոսկվայի նկատմամբ որևէ պահանջ չունի՝ թուրքական իշխանությունների կողմից կալանքի տակ վերցված սիրիական ինքնաթիռում գտնվող բեռների առնչությամբ, հայտարարել է թուրք պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

«Մենք հենց սկզբից էլ ասում էինք, որ Սիրիան փորձել է անօրինական կերպով ուղեբեռ տեղափոխել, այդ իսկ պատճառով  մեր առարկությունները ուղղված են ոչ թե Մոսկվային, այլ Դամասկոսին»,- ասել է նա:

Տեղեկատվության աղբյուրը նաև ընդգծել է, որ մինչև օդանավի՝ թուրքական տարածքում հայտնվելը, երկրի իշխանությունները նախազգուշացրել  են անձնակազմին և հետո միայն հարկադրել, որ քաղաքացիական փոխադրամիջոցը անհապաղ վայրէջք կատարի:

Նախորդ հոդվածը‘ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Ջամալյան. Արցախի զորավարժությունները տարածաշրջանային զարգացումներին ուղղություն են հաղորդում ‘