Թուրքիան մտադիր է միջոցներ ձեռք առնել պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ

269

ԱՄՆ ֆինանսների նախարարության կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները  մտադիր են միջոցներ ձեռք առնել պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ։

Այդ մասին  ասվում է երկկողմ խորհրդակցությունների արդյունքում չորեքշաբթի ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայեն Նելսոնը, որը համակարգում է ահաբեկության հակազդեցությունը և ֆինանսական հետախուզությունը, մարտի 13-ին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թունջուի հետ։ Նելսոնը «բարձր է գնահատել Թուրքիայի կողմից վերջերս գործադրված ջանքերը՝ միջոցների լվացմանը և ահաբեկության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումները։

Կողմերը հավաստիացրել են, որ ընդհանուր նպատակ են համարում «միջազգային ֆինանսական համակարգի պաշտպանությունը չարաշահումներից»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեֆերին. Ինձ չի անհանգստացնում ԱՊԼ-ի ֆինանսական գերակայությունը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի փոխարեն Մարոկկոն է միացել ԱԱ-2030-ն ընդունելու հայտին