‘Թուրքիան նման ինքնաթիռներ չի հանդուրժելու նաև ապագայում. Դավութօղլուի արձագանքը Լավրովի հայտարարությանը’

1034

Անկարան շատ կոշտ է արձագանքել նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ Լավրովը, անդրադառնալով Թուրքիայում ստիպողաբար իջեցված Մոսկվա-Դամասկոս քաղաքացիական ինքնաթիռի միջադեպին, Թուրքիայից պահանջել էր հայտարարել, որ ինքնաթիռում ռազմական ուղեբեռ չի եղել: Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քաղաքացիական ինքնաթիռով ռազմական բեռ է տեղափոխում և մտածում է, որ Թուրքիան դա «կուլ կտա»: «Եթե ապագայում նման փորձեր կրկնվեն, մենք նորից կիջեցնենք նման ինքնաթիռները»,- ասել նախարարը թուրքական հեռուստատեսությանը տրված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պատրիարքի միջնորդությամբ երրորդ նախագահը ներում է շնորհել առաջին նախագահի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենահայտնի երկու կորեացիները հանդիպել են. արդյունքում Պան Գի Մունը պարել է Gangnam style պարը (տեսանյութ)’