‘Թուրքիան շարունակում է Սիրիայի ռմբակոծումը’

1038

Թուրքական հրետանին հոկտեմբերի 4-ի գիշերն արդեն երկրորդ անգամ ռմբակոծել է Սիրիայի կառավարական զորքերի հենակետերը, գրում է Hurriyet պարբերականը:

Վերջին մեկ օրվա ընթացքում սա թուրքական զորքերի կողմից Սիրիայի դեմ իրականացված երկրորդ մարտական գործողությունն է:  Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ գիշերվա դեպքերի հետևանքով բազմաթիվ սիրիացի զինծառայողներ են զոհվել, որոնց ճշգրիտ թիվն առայժմ պարզ չէ:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ սիրիական զորքերը կրակահերթ են բացել  Թուրքիայի սահմանամերձ քաղաքներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայից Հայաստան առանց վիզայի’
Հաջորդ հոդվածը‘«Տանգո»-ն ուզել է «հենց այդ շենքը»’