Թուրքիան Շվեդիային սպառնում է «շատ ավելի լարված հարաբերություններով»

400

«Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները շատ ավելի կարող են լարվել, եթե Ստոկհոլմը միջոցներ ձեռք չառնի Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլա քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։

«Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն այդ իրավիճակի դեմ, ապա մեր հարաբերությունները Շվեդիայի հետ կարող են շատ ավելի լարվել»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ Քրդական բանվորական կուսակցության ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Շվեդիայում և Ֆինլանդիայում։

«Ոնց որ թե Գերմանիայո՞ւմ դրանք չկան։ Ֆրանսիայո՞ւմ չկան։ Անգլիայո՞ւմ չկան։ Ցավոք, այդ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են գործել այդ բոլոր երկրներում։ Իհարկե, որպես Թուրքիա՝ մենք մեր հարաբերությունները կկառուցենք համապատասխան ձևով»,- ասել է Էրդողանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՕպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին նորից սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել
Հաջորդ հոդվածըՂազախստանում ոստիկանները վերավաճառել են ոչնչացման ենթակա զենքը