Թուրքիան ուզում է ԱՄՆ-ից գազ գնել ավելի շահավետ պայմաններով

311

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ուզում է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել և ավելի շահավետ պայմաններով։

Այդ մասին նա հայտարարել է Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ելույթի ժամանակ։

«Մենք հետագայում ուզում ենք ավելի շատ գազ գնել ԱՄՆ-ից և ավելի շահավետ պայմաններով։ Եվ քանի որ մենք ունենք ժամանակակից ենթակառույցներ, պատրաստ ենք համագործակցել այդ հեղուկ գազը տարածաշրջանի երկրներ հասցնելու հարցում,- ասել է թուրք նախագահը։- Մենք ԱՄՆ-ից էներգապաշարներ արտահանող վեցերորդ ամենախոշոր երկիրն ենք։ Էներգետիկ անվտանգության, մատակարարման երթուղիների, աղբյուրների բազմազանության տեսակետից Թուրքիան առանցքային դերակատարում ունի։ Եվ հաշվի առնելով էներգետիկայի հարցում միջազգային իրադրությունը՝ մեր առջև համագործակցության կարևոր հնարավորություններ են բացվում»,- նշել է Էրդողանը։

Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել ներմուծման հարկերը թուրքական պողպատի և ալյումինի նկատմամբ՝ դրանք վնասակար համարելով երկկողմ առևտրի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Ճապոնիայի հայտարարությունները տարակուսանք են հարուցում