Թուրքիան չի ճանաչում հանրաքվեները Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում

379

Թուրքիան չի ճանաչում հանրաքվեների արդյունքները ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք ՌԴ-ին հայտարարել ենք և հայտարարում ենք, որ չենք ճանաչում Ղրիմի անեքսիան։ Չենք ճանաչում նաև Ուկրաինայի տարածքում անցկացվող հանրաքվեների արդյունքները։ Մենք արդեն արտահայտել ենք մեր անհանգստությունը և մեր դիրքորոշումն այդ հարցում»,- ասել է Չավուշօղլուն Տոկիոյում Ճապոնիայի Մամուլի ազգային ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդինը հանդիպել է Ալիևի հետ
Հաջորդ հոդվածըԷրդողանը ծրագրում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ