Թուրքիան պատասխան քայլեր է մշակում մի քանի երկրների հյուպատոսությունների փակմանը

266

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Այդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է որոշում կայացնել, թե ինչ պատասխան քայլեր է հարկավոր մշակել հանրապետությունում մի քանի արևմտյան երկրների հյուպատոսությունների փակման իրավիճակի կապակցությամբ։

«Մեր արտաքին գործերի նախարարը ավելի վաղ կանչել է այդ երկրների դեսպաններին։ Նրանց վերջնագիր է ներկայացվել, որ  նրանք կա՛մ պետք է դադարեցնեն այդ գործողությունները, կա՛մ գինը շատ բարձր է լինելու։ Մենք անհրաժեշտ միջոցները ձեռք կառնենք»,- ասել է նա։

Էրդողանը իրենց դիվանագիտական առաքելությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ երկրների գործողությունները բնութագրել է որպես «խաղ ժամանակի վրա»։

Անցյալ շաբաթ Ստամբուլում արևմտյան երկրների գլխավոր հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո, թե հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվում։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ են կանչվել իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատանքը դադարեցրած երկրներին դիվանագիտական առաքելությունների ղեկավարները (Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի)։ Արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ Թուրքիայում բոլոր դիվանագիտական հաստատությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային պայմանագրերին համապատասխան։

Փոխանցում է tass.ru-ն։:

Նախորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցությունը դատապարտել է The Guardian-ի հակաթուրքական հրապարակումը
Հաջորդ հոդվածըՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի