Թուրքիան պատրաստ է վետո դնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նկատմամբ

281

Թուրքիան ոչ մի կերպ չի կարող պաշտպանել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիան ինքը դաշինքի անդամ է 1952 թվականից, թեպետ վերջին շրջանում Անկարան տարաձայնություններ է ունենում մյուս անդամների հետ։

Թուրքիայում հայտարարում են, որ Ստոկհոլմը և Հելսինկին օգնություն և աջակցություն են ցուցաբերում  Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդական բանվորական կուսակցության ակտիվիստներին։

«Այդ երկրներից ոչ մեկը հստակ դիրքորոշում չունի ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Պատվիրակությունները Թուրքիա են ժամանել երկուշաբթի։ Արդյո՞ք նրանք մտադիր են համոզել մեզ։ Ցավում եմ, բայց թող նույնիսկ նեղություն չկրեն»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարությունը դաշինքի հավանական նորելուկներից պահանջում է հրաժարվել քրդական կազմակերպություններին աջակցելուց, հակառակ դեպքում վետոյի հարց է ծագում։

Սակայն երկուշաբթի սկանդինավյան երկրները մերժել են ահաբեկչության մեջ կասկածվող 33 մարդու արտահանձնման հայտը։

Բացի այդ, դեռ 2019 թ․ թե՛ Ֆինլանդիան, թե՛ Շվեդիան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, երբ Անկարան գործողություններ էր սկսել քրդերի դեմ Սիրիայում ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊատերազմի 82-րդ օրը․ «Ազովստալի» 264 պաշտպաններ տարհանվել են
Հաջորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ