Թուրքիան պարտավոր չէ թույլտվություն խնդրել Սիրիայում գործողություն անցկացնելու համար

333

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողություն անցկացնելու ծրագրերը թելադրված են նրա ազգային անվտանգության շահերով, և նա պարտավոր չէ անդրսահմանային գործողությունների համար որևէ մեկից թույլտվություն խնդրել։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«2019 թ․ երկու պայմանագիր է կնքվել ամերիկացիների և ռուսների հետ, որոնք վերաբերում են Եփրատի արևելյան շրջաններին, սակայն Թուրքիայի նկատմամբ այնտեղից բխող ահաբեկչական սպառնալիքը լրիվ չի վերացել։ Մենք, առաջվա պես, մի շարք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, այդ թվում՝ մեր սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, և ռազմական գործողություններ կվարենք։ Դա Թուրքիայի ամենաօրինական իրավունքն է, և ոչ մեկից մենք ոչ մի թույլտվություն չենք խնդրի»,- նշել է թուրք նախագահի ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոմայի» ղեկավարները հանդիպել են Մխիթարյանի ներկայացուցիչների հետ
Հաջորդ հոդվածըԴԺՀ-ում մտադիր են միջազգային տրիբունալով դատել Տուրչինովին, Պոռոշենկոյին, Զելենսկուն