‘Թուրքիան Ռուսաստանից ստացել է C-400 առաջին խմբաքանակը’

1466

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է Ռուսաստանից C-400 համակարգերի մատակարարումը, հինգշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ առաջին բեռը, որը բաղկացած է C-400-ի բաղադրամասերից, տեղափոխվել է «Մյուրտեդ» ավիաբազա:

Ռուսաստանյան ԶՀՀ չորս դիվիզիոնի մատակարարման մասին Թուրքիան 2,5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել 2017 թ. դեկտեմբերին:

Դա հարուցել է Վաշինգտոնի խիստ դժգոհությունը, և նա Անկարային սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան սպառազինություն գնելու համար, մասնավորապես՝ նրան հեռացնել F-35 կործանիչ ռմբարկուների  ստեղծման ծրագրից:

Սակայն Օսակայում G 20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագա Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրեց,  թե ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատժամիջոցներ չսահմանել Անկարայի դեմ:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Reuters. ԱՄՆ-ն առայժմ պատժամիջոցներ չի կիրառի Իրանի ԱԳՆ ղեկավարի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Չիլիի հավաքականի դարպասապահի պատասխանը Մեսսիին’