‘Թուրքիան Սիրիային ավելի քան 900 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել’

788

Թուրքիայի կողմից Սիրիային հատկացված մարդասիրական օգնության ծավալը կազմում է 979 միլիոն դոլար, այսօր տեղեկացրել է թուրքական Sabah թերթը: Ինչպես գրում է պարբերականը՝ ներկայումս Թուրքիան մարդասիրական օգնություն է ցույց տալիս աշխարհի 96 երկրների, և այդ օգնության ընդհանուր ծավալը կազմում է մեկ միլիարդ 40 միլիոն դոլար:

Թուրքական Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուսթ Օքտայն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասնում է 300 հազարի: Նրա խոսքերով՝ դրանցից 181 հազարն ապրում են թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված վրանային ավաններում, իսկ ավելի քան 100 հազար սիրիացի փախստականներ հիմնվել են Թուրքիայի սահմանամերձ շրջաններում և ապրում են ճամբարներից դուրս:

2011 թ. մարտից Սիրիայում ընթացող զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 115 հազար մարդ, 4,2 միլիոնից ավելին փախստական է դարձել երկրի ներսում, երկու միլիոնը փախել են հարևան երկրներ: Սիրիացի փախստականներին ընդունելու հիմնական ծանրությունը բաժին է ընկել Հորդանանին, Իրաքին, Թուրքիային և Լիբանանին: Մինչև հակամարըությունը Սիրիայի բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ, փոխանցում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը վստահ է, որ համաձայնություն ձեռք կբերի Իրանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բերանը կարած» հացադուլավորին ոստիկանները տեղափոխեցին հիվանդանոց’