‘Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել ‘

932

Թուրքիայի կառավարությանը խորհրդարանի կողմից տրամադրված մանդատը՝ սահմանից այն կողմ ռազմական գործողություններ ծավալելու վերաբերյալ, չի նշանակում, որ Թուրքիան պատերազմ է հայտարարել Սիրիային: TRT հեռուստատեսությամբ շաբաթ օրը ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Մանդատը պատերազմ հայտարարել չի նշանակում», — ասել է նա և ապա ավելացրել, որ հարևան Սիրիայում մոլեգնող քաղաքացիական պատերազմի պարագայում Թուրքիան պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման: «Մանդատի տրամադրումը  ցույց է տալիս, որ Թուրքիան լրջորեն է տրամադրված,  նախևառաջ, իրադարձությունների զարգացումը զսպելու առումով», — ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Պետք է ձերբակալվի բարձրաստիճան ոստիկան Աշոտ Կարապետյանը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’