‘Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «երկիր-օդ» տիպի հրթիռներ է կուտակել’

914

Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Աշ-Շարկ Ալ-Աուսաթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիան «երկիր-օդ» տիպի հրթիռներ է ծավալել Սիրիայի սահմանի երկայնքով: Թուրքիայի աղբյուրները թերթի հետ զրույցում նշել են, որ Անկարան պլան է մշակել  արևմտյան երկրների ռազմական ներխուժման դեպքում Սիրիայի վրեժխնդրությունից պաշտպանվելու համար:

Թուրքիայում բոլոր զինվորական ստորաբաժանումները, հատկապես՝ սահմանի անմիջական հարևանությամբ ու ռազմավարական կարևոր օբյեկտների շրջաններում, բերվել են մարտական բարձր պատրաստության, հաղորդում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի հարցը Գրիգոր Բադիրյանին ‘