‘Թուրքիան սև ցուցակ է մտցրել չորս հազար ռուսաստանցիների’

2423

Թուրքիայի իշխանությունները, ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով, արգելել են 4 հազար 128 ռուսաստանցիների մուտքը երկիր: Նույն պատճառով  2011 թվականից ի վեր 804 ռուսաստանցիներ արտաքսվել են Թուրքիայից, ասվում է ԱԳՆ զեկույցում, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ ԻՊ-ի հետ առնչությունների կասկածանքով այն անձանց սև ցուցակում, որոնց մուտքը Թուրքիա արգելվում է, ընդգրկված են 53 հազար 781 օտարերկրացի՝ 146 երկրներից: Այդտեղ առաջատար դիրք են զբաղեցնում Սաուդյան Արաբիայի (7 հազար 523 մարդ), Թունիսի (4 հազար 605) և ՌԴ (4 հազար 128) քաղաքացիներ:

ԻՊ-ի հետ առնչության համար 2011 թվականից Թուքրիայից արտաքսված 4 հազար 957 օտարերկրացիների թվում ամենաշատը ՌԴ քաղաքացիներն են (804), այնուհետև՝ Ինդոնեզիայինը (435) և Տաջիկստանինը (308):

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. ԼՂ կարգավորման հարցում երաշխավորը ԶՈւ-ն է եւ միջազգային սատարումը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահի եղբորը ձերբակալել են ֆինանսական մեքենայությունների համար’