‘Թուրքիան վերահաստատում է Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» տապալումը’

1101

Թուրքիան դարձյալ նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանը բացելու համար: Ինչպես հաղորդում է «Աքշամ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստում մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի բացմանն առնչվող՝ Իգդիրից ընտրված պատգամավորի հարցը, մասնավորապես, հայտարարել է. «Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղի ազատումն է: Մենք առաջընթաց ենք ակնկալում այդ հարցում»: Նախարարի ասելով, «ադրբեջանական տարածքների ազատումից հետո միայն»  կարող է խոսք գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի մասնագետները Իրաքում էներգետիկ ծրագրերի կմասնակցեն’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ’