‘Թուրքիան և Իրանը պայմանագիր են ստորագրել Համագործակցության բարձրագույն խորհուրսդ ստեղծելու վերաբերյալ’

755

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ  փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների միջև Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին, հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդի առաջին նիստը կկայանա Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ:

 Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի նախարար Թաներ Յլդըզը, թուրքական պատվիրակության այլ բարձրաստիճան անձինք, փոխանցում է Trend-ը;

Նախորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները կասկածվում են ահաբեկչական խմբերին անդամակցելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդային համաճարակ՝ զբոսանավում’