‘Թուրքիան և Ուկրաիանան միասին գազ կարդյունահանեն Սև ծովում’

785

Թուրքիան և Ուկրաինան մտադիր են իրականացնել  Սև ծովում միասին գազ արդյունահանելու նախագիծը, Անկարայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն, փոխանցում է Ihlas գործակալությունը: Բոյկոյի խոսքերով՝ մեկ այլ նախագծով, որի վրա աշխատում են Թուրքիան և Ուկրաինան, նախատեսվում է Թուրքիայի կողմից Եվրոպայում ավելի ցածր գնով ձեռք բերված գազը պահեստավորել ուկրաինական պահեստարաններում: «Ուկրաինական գազապահեստարանների հզորությունը կազմում է մոտավորապես 30 միլիարդ խորանարդ մետր: Մենք Թուրքիային առաջարկել ենք  Եվրոպայում գազ գնել ամռան ամիսներին, երբ այն համեմատաբար էժան է, և պահել ուկրաինական պահեստարաններում ու օգտագործել ձմռանը»,- Trend-ի փոխանցմամբ՝ ասել է Բոյկոն:

Նախորդ հոդվածը‘Վանդալիզմի դեպք Քաշաթաղում ‘
Հաջորդ հոդվածը‘Forbes-ի վարկածով՝ Օփրա Ուինֆրին ամենահայտնի հեղինակությունն է’