‘Թուրքիան և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Թուրքական հոսքի» մասին’

9542

Թուրքիան և Ռուսաստանը միջկառավարական պայմանագիր են կնքել «Թուրքական հոսք» գազատարի երկու հոսքագծերի շինարարության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում, որոնք անցել են Ստանբուլում:

Պայմանագիրը ստորագրվել է նախագահների ներկայությամբ: Ռուսական կողմից այն ստորագրել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, թուրքական կողմից՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:

Փաստաթուղթն ստորագրելուց հետո ելույթ ունենալով Էրդողանի հետ  համատեղ մամլո ասուլիսում՝  Պուտինը հայտարարել է, որ պայմանագիրը նախատեսում է գազի գնի զեղչում թուրք սպառողների համար: Իսկ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» աշխատանքները Թուրքիայի կողմից կարագացվեն:

Գազատարի առաջին գիծը նախատեսված կլինի թուրք սպառողների համար, ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Դրա շինարարությունը կավարտվի 2019 թ.: Երկրորդ գիծը կօգտագործվի Եվրոպային սպասարկելու համար, սակայն դրա շինարարության ավարտի ստույգ ժամկետ Միլլերը չի նշել:

 Ավելի վաղ ռուսաստանյան կոնցեռնի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Թուրքական հոսք» գազատարը պետք է դառնա ԵՄ երկրներին ռուսաստանյան գազ մատակարարելու միակ երթուղին, ինչը թույլ կտա վերացնել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ռիսկերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դալայ-լաման չի բացառում կնոջ ընտրությունը Տիբեթի հոգևոր առաջնորդի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստան-Հայաստան՝ 2։1 (տեսանյութ)’