Թուրքիա․ Ընտրությունները սովորական ժամկետում անցկացնելու հավանականությունը 30-40 % է

341

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել, ինչպես նախապես ծրագրված էր, հունիսի 18-ին՝ 30-40 % հավանականությամբ, տեղեկացրել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավարներից՝ Ալի Իհսան Յավուզը։

«Հունիսի 18-ի տարբերակը դեռ օրակարգից չի հանվել։ Նախագահն առայժմ որոշում չի կայացրել, ընտրության ամսաթիվ չի նշել։ Քննարկումները շարունակվում են»,- նրա խոսքն է մեջբերում Hurriyet թերթը։ Ընդ որում՝ նա նշել է, որ այս պահի դրությամբ «հունիսի 18-ին ընտրություններն անցկացնելու հավանականությունը կազմում է 30-40 %», և դրանք կարող են ավելի վաղ ժամկետի տեղափոխվել։

Հնարավոր տեղափոխման պատճառները կարող են լինել դպրոցներում դասերի ավարտը, ուխտագնացության (հաջի) շրջանը, քննությունները բուհերում և արձակուրդների սեզոնի բացվելը, երբ շատ քաղաքացիներ մեկնում են երկրից դուրս։ Այդ ամենը կարող է նվազեցնել մասնակցությունն ընտրություններին, մտավախություն ունեն Արդարության և զարգացման կուսակցությունում։

Որպես հավանական նոր ամսաթիվ՝ նշվում է մայիսի 14-ը։

 Իշխող «Ազգային դաշինքը», որում, բացի ԱԶԿ-ից, մտնում է նաև Ազգայնական շարժման կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել է, որ իր միասնական թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Ընդդիմությունն առայժմ չի հայտարարել, թե ով է լինելու իր թեկնածուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲոլսոնարուն հայտնել է, որ շուտով վերադառնալու է Բրազիլիա
Հաջորդ հոդվածըԿոլումբիայի նախագահ․ Անհրաժեշտ է անհապաղ միջամտել Պերուում տիրող իրավիճակին