Թուրքիա․ Ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը

300

Վաշինգտոնը մտադիր է սեպ խրել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև, եթե մայիսի 14-ի ընտրություններում հաղթի ընդդիմադիր դաշինքը։ Նախապատրաստվում է Սիրիայի, Սև ծովի և Կենտրոնական Ասիայի շրջաններում դիմակայություն կազմակերպել, երեքշաբթի գրել է Aydinlik թերթը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական ընդդիմախոսը՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուն Քեմալ Կիլիչդարօղլուն է՝ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից»։

 Ընտրություններին մասնակցում են նաև Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի թեկնածու Սինան Օհանը։  Ավելի վաղ Hurriyet թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու հարցում․ հանդիպման ընթացքում Մուհարեմ Ինջեն հրաժարվել է իր թեկնածությունը հանել հօգուտ Քեմալ Կիլիչդարօղլուի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Իջիր ամպերից, երիտասարդ
Հաջորդ հոդվածըՖինլանդիայի ԱԳՆ-ն կասեցնում է հյուպատոսության աշխատանքը