‘Թուրքիա. ԱԳ նախարարը հայտարարել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին’

891

Թուրքիայում հակակառավարական «Հիզմեթ» շարժման մի քանի կողմնակիցների ձերբակալության շնորհիվ հնարավոր դարձավ կանխել պետական հեղաշրջման փորձը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:

 Քայքայիչ գործունեություն է տարվում վերջին տասը տարիների ընթացքում, սակայն «մեզ հաջողվեց չեզոքացնել այդ բոլոր ծրագրերն ու մտադրությունները», ՆԳ նախարարի խոսքն է մեջբերել DHA լրատվական գործակալությունը:

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում և մի շարք ուրիշ քաղաքներում հակակառավարական «Հիզմեթ» շարժման տասնյակ կողմնակիցների ձերբակալության գործողություն է իրականացրել: Թուրքական իշխանությունները «Հիզմեթի» հիմնադիր, ԱՄՆ-ում բնակվող արմատական իսլամիստ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում են կառավարության տապալման գործողությունների,  իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող «զուգահեռ կառույցներ» ստեղծելու, երկրի ղեկավարների գաղտնալսման մեջ: Թուրքիայի գլխավոր դատախազությունը նաև հայտարարել է մի մեծ խումբ մարդկանց ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ:

Այս տարվա մարտին Թուրքիայի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ երկրում պետական հեղաշրջման փորձ է կատարվել: Էրդողանն այդպես է կոչել 2013 թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանության հակակոռուպցիոն գործողությունը և կառավարության անդամների հեռախոսների գաղտնալսումները: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում արգելել են Ռուսաստանից մակարոնի ներմուծումը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախկին փոխնախագահ Չեյնին արդարացված է համարում խոշտանգումները ԿՀՎ-ի կողմից’