‘Թուրքիա. Եթե Ասադը չպատժվի, նա կշարունակի «կոտորածը»’

930

Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռազմական հարված հասցնելու հարցում Արևմուտքի անկարողությունը հավասարազոր է «կանաչ լույսի» ազդանշան տալուն, ինչը Սիրիայի կառավարությանը թույլ կտա «շարունակել իր զանգվածային սպանությունները»: Իսրայելական ռադիոյի տվյալներով՝ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները համոզված են, որ օգոստոսի 21-ին Ասադն իր զորքերին հրաման է տվել քիմիական զենք կիրառել  Դամասկոսից արևելք, ինչի արդյունքում զոհվեցին ավելի քան 1400 սիրիացիներ: Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ իր երկիրը հետախուզական տվյալներ ունի, որոնք հաստատում են , որ Ասադը զանգվածային ոչնչացման զենք է կիրառել, փոխանցում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուհանի. Մենք չենք հրաժարվի մեր միջուկային իրավունքներից’
Հաջորդ հոդվածը‘Դեմ են ՍերԺ Սարգսյանի որոշմանը. Ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց. Ֆոտոշարք’