‘Թուրքիա. Զինամթերք՝ մարդասիրական օգնության անվան տակ’

1407

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն ուրբաթ օրը իր կայքում հրապարակել է լուսանկարներ և տեսագրություն, որոնք հաստատում են այն փաստը, որ Թուրքիան զենք և զինամթերք է մատակարարում սիրիական ընդդիմադիր խմբավորումներին:

Դեռևս 2014 թ. հունվարին  թուրքական ժանդարմերիան հրետանային և ականանետային արկեր, հրազենային փամփուշտներ  է հայտնաբերել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներում:

Հետագայում բեռնատարների ավտոշարասյունը կանգնեցնողները ձերբակալվել էին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի կեսերին հայտարարել էր, որ Սիրիա ուղևորվող ավտոշարասյունը կանգնեցնելը «դավաճանություն» է:

Համացանցում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ բեռնատարները պատկանել են թուրքական հետախուզությանը, իսկ զենքն ու զինամթերքը նախատեսված են եղել սիրիական իսլամիստ ապստամբների համար, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Ր. Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում է` այն ազատագրելու առաջնահերթ խնդրով. Ժամանակ’