‘Թուրքիա. «Թաքսիմի» ակտիվիստների գործը հասել է դատարան’

823

Թուրքիայում սկսվել է անցյալ տարի Ստամբուլում բողոքի ցույցերի 26 ակտիվիստների դատավարությունը:

«Թաքսիմ համերաշխություն» շարժման ակտիվիստները մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու և հասարակական կարգը խախտելու մեջ: Ամբաստանյալների թվում են դոկտորներ, ճարտարապետներ և ճարտարագետներ, նրանց սպառնում է մինչև 29 տարվա ազատազրկություն:

Անցյալ տարի ցույցերն սկսվել էին որպես բողոք՝ քաղաքի Գեզի պուրակի շինարարության դեմ: Սակայն քիչ անց այդ ցույցերն ուղղվել էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարման ձևի դեմ: Ոստիկանության հետ բախումներում սպանվեց 8 մարդ, 8 հազարը վիրավորվեց:

Ցույցերին մասնակցած ակտիվիստներին հետապնդելուն զուգահեռ՝ Էրդողանը միջոցներ էր ձեռք առել փակելու մուտքը YouTube և Twitter, քանի որ, վարչապետի կարծիքով՝ այդ կայքերն իր ընդդիմախոսների կողմից օգտագործվում էին գործող իշխանությանը վարկաբեկելու նպատակով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘А խումբ. Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մեր դատական համակարգը, ողբալի չասեմ, բայց շատ վատ վիճակում է’