‘Թուրքիա. Ինտերնետի վերահսկողություն՝ իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ գրաքննություն’

804

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը խստացնում է ինտերնետի վերահսկողությունը: Փաստաթուղթն իշխանություններին իրավունք է տալիս փակել ցանկացած կայքի մուտքը՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Բացի այդ՝ փրովայդերներին կպարտավորեցնեն երկու տարվա ընթացքում պահպանել յուրաքանչյուր օգտատիրոջ այցերի պատմությունը և այն ներկայացնել իրավասու մարմինների պահանջով: Ընդ որում՝ օգտատերն այդ մասին կարող է և տեղյակ չլինել:

Օրինագիծը խիստ քննադատության է ենթարկվել տեղական իրավապաշտպան կազմակերպությունների և Եվրամիության կողմից, ուր ձգտում է մտնել Թուրքիան:

Օրինագծի համաձայն, որը ներկայացվել է նախագահի վավերացմանը, որևէ կայք մուտք գործելու արգելքի համար կարող է հիմք ծառայել «անհատի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը», մինչդեռ նման ձևակերպումը, ընդդիմության կարծիքով՝ իշխանություններին, գործողությունների անսահման ազատություն է տալիս: Փոխանցել է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կամբոջայում հայտնաբերել են Բուդդայի գողացված մասունքները’
Հաջորդ հոդվածը‘XXII ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը մեկնարկեց’