Թուրքիա-Իրան սահմանագոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

410

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՊՆ
Հաջորդ հոդվածըԺամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ