‘Թուրքիա. իրավապաշտպաններն ազատ են արձակվել’

2416

Ստամբուլի դատարանը չբացակայելու ստորագրությամբ կալանքից ազատ է արձակել ութ իրավապաշտպանների, այդ թվում՝ Իդիլ Էսերին՝ Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարին:

Որոշումը կայացվել է՝ հակառակ դատախազության կարծիքի, որը պնդում էր ութ կասկածյալներից մեկին կալանքի տակ պահել: Դատարանն ազատ է արձակել բոլորին:

Իրավապաշտպանները կասկածվում էին FETO-ի գործունեության հետ կապ ունենալու մեջ, որին իշխանությունները համարում են երկուսուկես տարի առաջ տապալված պետական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը:

Գործով անցնում է 11 մարդ, նրանց թվում են ԳԴՀ-ի, Շվեդիայի մեկական և Թուրքիայի ինը քաղաքացիներ:

Որոշ ժամանակ առաջ Էրդողանը հրապարակավ Amnesty International-ին մեղադրել  է երկրում նոր հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչական գործողություն Կիևում’
Հաջորդ հոդվածը‘Նացիստի թոռնուհու նամակը ամերիկացի հրեային’