‘Թուրքիա. «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»’

1298

Թուրքիան խաղաղություն է ուզում և պատրաստվում է պատերազմի: Սիրիական սահմանի մոտ են կուտակվում նոր ստորաբաժանումներ, որոնք նորանոր հարվածներ են հասցնում սիրիական տարածքի ուղղությամբ՝ ի պատասխան սիրիական կողմից արձակված հրաձգության:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պատերազմի. «Դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի պատերազմ մեկնելու: Եթե դուք դրան պատրաստ չեք, ապա սա պետություն չէ, եթե դուք դրան պատրաստ չեք, ապա սա ազգ չէ: Ինչպես ասում էին մեր նախնիները՝ «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»:

Անկարայում համոզված են, որ թուրքական տարածքը հրետակոծում են սիրիական կառավարական զորքերը: Ապստամբները և կառավարությանը հավատարիմ զորքերը մարտեր են մղում սահմանապահ պահակակետերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Սիրիայի ներսում նույնպես չեն դադարում բռնությունները: Կիրակի օրը Դամասկոսում, ոստիկանության վարչության շենքի մոտ,  ականապատված մեքենա է պայթել, հաղորդվում է մեկ զոհի մասին:

Աղբյուրը՝ Euronews

Նախորդ հոդվածը‘Ավելին, քան հերթական «սուպերկլասիկո»’
Հաջորդ հոդվածը‘Ուգո Չավեսը 3-րդ անգամ վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում’