‘Թուրքիա. հանրահավաքի ժամանակ վիրավորված պատանին վախճանվել է’

875

Թուրքիայի երկու խոշոր քաղաքներոււմ ոստիկանության հետ բախումները վերսկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մահացել է անցյալ տարի Ստամբուլի հանրահավաքներից մեկի ժամանակ վիրավորված պատանին:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել Անկարայոււմ, որպեսզի ցրի մայրուղին փակած ուսանողններին:

Ստամբուլի հիվանդանոցի մոտ, որտեղ վախճանվել է տղան, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարների, որոնք քարեր էին նետում նրանց ուղղությամբ:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ուրիշ թուրքական քաղաքներում ուսանողները բոյկոտել են դասերը: Աշխատանքային արհմիություննների կոնֆեդերացիան առաջարկել է հանրահավաք անցկացնել գալիք չորեքշաբթի:

15-ամյա Բերկին Էլվանը մահացել է երկարատեւ կոմայից հետո, որի մեջ նա հայտնվել էր 2013-ի ամռանը հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքի հետեւանքով: Նա իշխանությունների կողմից ընդդիմադիր ցուցարարների դեմ կիրառած դաժանոււթյունների խորհրդանիշ է դարձել:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Էլեկտրիկներից» շատերը հավելագրումներ են կատարում. «Հրապարակ»’