‘Թուրքիա. ձերբակալվել են միգրանտների տեղափոխող մաքսանենգներ’

1223

Թուրքիայում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի պարագլուխները: Հանցախումբը Մերձավոր Արևելքի երկրներից Եվրոպա է տեղափոխել մի քանի հազար անօրինական միգրանտների:

Ընդհանուր թվով՝ ձերբակալվածները 20-ն են:

Հատուկ գործողությունն անցկացվել է Թուրքիայի չորս նահանգներում: Հետաքննությունը շարունակվել է մեկ տարի: Թուրքական ոստիկանությունը պնդում է, որ այդ ցանցն ամենամեծն է Եվրոպայում, այն ղեկավարել են մարդիկ, որոնք, հիմնականում, ծնունդով հյուսիսային Իրաքից են: Հանցագործները համագործակցել են մաքսանենգների հետ Իտալիայում և Հունաստանում, ինչպես նաև ուկրաինական խմբավորումների հետ:

Բացահայտված ցանցը զբաղվել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի քաղաքացիների տեղափոխությամբ  Թուրքիայի տարածքով: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել են նաև 569 անլեգալ միգրանտներ, առգրավվել են վեց տրանսպորտային միջոց և վեց նավակ, թմրանյութեր և համակարգիչներ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները առաջարկներ են ներկայացրել հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ’