‘Թուրքիա. Մոսկվա-Դամասկոս ինքնաթիռում կասկածելի բեռ է ձերբակալվել’

960

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի ուշ երեկոյան թույլ են տվել Մոսկվայից Դամասկոս թռչող ուղևորատար ինքնաթիռին շարունակելու ճանապարհը: Ընդ որում՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Անկարայում ստուգումների ժամանակ ձերբակալվել է ինչ-որ բեռ: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը ռազմական ռադիոկայանների պահեստամասերի մասին է, որոնք փաթեթավորված են եղել 12 մեծ տուփերի մեջ:

A-320 ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մեկնել էր 35 ուղևորներով: Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի տարածքում F-16 կործանիչները ստիպել են, որպեսզի այն վայրէջք կատարի Անկարայի օդանավակայանում, որից հետո ոստիկանության հատուկ ջոկատը շրջապատել է ինքնաթիռը: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայից բացատրություններ է պահանջել, սակայն թուրքական իշխանությունները պնդել են, որ իրավունք ունեն պարզելու, թե արդյո՞ք ինքնաթիռում չհայտարարագրված բեռ չկա: Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ն խոստացել է, որ նման ստուգումներ առաջիկայում նույնպես անցկացվելու են:

Աղբյուրը՝ Euronews

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Պաշտոնյաները կփոխհատուցե՞ն Եվրադատարանի վճիռները’
Հաջորդ հոդվածը‘Մարզիչը որակազրկվել է անվայել «ժեստի» համար’